Գիտնականները պարզել են դեպրեսիայի և տագնապի բուժման գործում հումորի դերը
Հրապարակված հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հումորային թերապիան կարող է նվազեցնել դեպրեսիայի և տագնապի ախտանիշները:
Վերլուծության համար, որը հրապարակվել է Brain and Behavior ամսագրում, հետազոտողներն առանձնացրել են 29 համապատասխան հետազոտություններ, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 2964 մարդ և որոնք իրականացվել են ինը տարբեր երկրներում:
Մասնակիցները, ովքեր տառապում էին դեպրեսիայից կամ տագնապից, վիրահատություն կամ անզգայացում անցած երեխաներ էին, ծերանոցներում գտնվող տարեցներ, Պարկինսոնի հիվանդությամբ, քաղցկեղով, հոգեկան հիվանդությամբ կամ դիալիզով հիվանդներ, թոշակառու կանայք և քոլեջի ուսանողներ:
Հետազոտողները որպես հիմնական գործիքներ օգտագործել են բժշկական ծաղրածուների և ծիծաղի թերապիա/յոգա:
Մասնակիցներից շատերը կարծում էին, որ հումորային թերապիան նվազեցնում է իրենց դեպրեսիան և տագնապը, բայց ոմանք կարծում էին, որ ազդեցությունը նշանակալի չէ:
«Որպես պարզ և իրագործելի լրացուցիչ այլընտրանքային թերապիա, հումորային թերապիան ապագայում կարող է օգտակար այլընտրանք լինել կլինիկաների, բուժքույրերի և հիվանդների համար», - եզրակացրել են հետազոտության հեղինակները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից