Փորձ է արվում խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում. պետնախարարի աշխատակազմ
2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Այս ամսին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին:
Որքան էլ տարբեր ապրանքատեսակների մասով առկա է զգալի սղություն՝ պայմանավորված վեցամսյա շրջափակմամբ ու խիստ սահմանափակ բեռնափոխադրումներով, այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ հիշյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են: Արցախի Հանրապետության կառավարությունը տևական ժամանակ ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները բնակչության ընթացիկ կարիքները հոգալու և լրացուցիչ մարտահրավերների դիմակայելու նպատակով:
Կառավարության ուշադրության տիրույթում են ոչ միայն ժողովրդի առօրեական խնդիրները, այլև գործադիր իշխանության պատասխանատվության շրջանակներում գտնվող հնարավոր ապագա ռիսկերը: Հետևաբար, եթե կառավարությունն անցել է ունեցած միջոցների խնայողական օգտագործման, ապա դա չի նշանակում, որ միջոցներն ընդհանրապես չկան կամ եղած հնարավորությունների սահմաններում պետությունն անպատրաստ է: Իրականացված ջանքերի շնորհիվ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների (այդ թվում՝ ալյուրի) մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ:
Մյուս կողմից, այո՛, հյուծող շրջափակման ու խիստ սահմանափակ մատակարարումների պայմաններում հնարավոր չէ լրիվությամբ խուսափել լիակատար շրջափակման բացասական հետևանքներից, և կառավարությունը հնարավորինս անելու է Արցախի բնակչության վրա դրանց ազդեցությունը մեղմելու ուղղությամբ:
Քննադատության մոլուցքով տարված ու մեր հայրենակիցների նյարդերը չխնայող մարդիկ մոռանում են, որ իրենց հայտարարած մի քանի օրն անցնելու է, և հացի խնդիր չառաջանալու դեպքում ստիպված են լինելու այլ զեղծարարությունների դիմել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից