Վարազդատ Հարոյան․ Մեր ազգին շնորհավորում եմ կարեւոր հաղթանակի կապակցությամբ
Խաղը դժվար ստացվեց, բայց կարողացանք ցանկության շնորհիվ հաղթել։ Շարունակական հաղթանակներն ավելի քաղցր են։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի հավաքականի պաշտպան, ավագ Վարազդատ Հարոյանը՝ մեկնաբանելով Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2։1 հաշվով պարտության մատնեց Լատվիայի հավաքականին։
«Մեր ազգին շնորհավորում եմ կարեւոր հաղթանակի կապակցությամբ։ Շարունակական հաղթանակներն ավելի քաղցր են։
Խաղը դժվար ստացվեց։ Կարծում եմ՝ ավելի դժվար էր, քան Ուելսի հետ խաղը։ Մի քիչ սպեցիֆիկ ֆուտբոլ էր խաղում Լատվիայ հավաքականը, միայն երկար փոխանցումներով էր խաղում։ Դժվար էր, բայց կարողացանք ցանկության շնորհիվ հաղթել։
Պաշպանությունում ստացվեց մարզիչի հանձնարարականները կատարել։ Եթե արդյունքը դրական է, ուրեմն ստացվեց։ Մեկ-երկու դրվագում թերացանք, անիմաստ գոլ բաց թողեցինք, կարող էր չլինել, բայց իմ կարծիքով, ընդհանուր լավ էր»,- ասաց Վարազդատ Հարոյանը։
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը