Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կդառնա դեսպան Մոսկվայում. Anadolu
Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը նշանակվել է Ռուսաստանում երկրի դեսպան, տեղեկացրել է Anadolu պետական գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
«Տեղեկության համաձայն, որն ստացվել է դիվանագիտական աղբյուրներից, նախարար Ֆիդանը (Հաքան Ֆիդան, արտաքին գործերի նախարար) դիվանագետներին տեղեկացրել է նոր նշանակումների մասին եւ նրանց հաջողություններ մաղթել։ Համապատասխանաբար, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Բիլգիչը նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան»,- տեղեկացրել է գործակալությունը։
Բիլգիչը 2011-2014թթ. զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսի պաշտոնը, իսկ 2014-2016թթ.՝ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության գկխավոր փոխտնօրենի եւ մամուլի քարտուղարի պաշտոնը։ 2016-2021թթ. զբաղեցրել է Բելգրադում դեսպանի պաշտոնը։ 2021թ. ապրիլից նորից դարձել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, իսկ 2023թ. մարտից այդ պաշտոնի հետ միասին զբաղեցրել է նախարարության տեղեկատվության վարչության գլխավոր տնօրենի պաշտոնը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում