Փորձում են ինքնուրույն սահամանագծում իրականացնել․ Օհանյանը՝ Հակարիի կամրջի ուղղությամբ թշնամու առաջխաղացման փորձի մասին
«Հերթական սադրանքն է ադրբեջանցիների կողմից, մանավանդ այդ հատվածում․ նման միջադեպերն ու սադրանքներն իրական իրավիճակից շեղելու և իրենց նպատակներն առաջ տանելու համար են, շարունակում են ճնշումներ գոծադրել հայկական կողմի վրա։ Հակարիի կամրջի հատվածում կատարվածը նշանակում է, որ շարունակում են խորացնել Արցախի շրջափակումը , որովհետև առաջ գալով տվյալ հատվածում փորձում են ինքնուրույն սահամանագծում իրականացնել ․․․ ՀՀ ԶՈւ և ԱԱԾ խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել, դրոշ դնել»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հաայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»