Հայտնի բլոգեր Shady Shae-ն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն, որը հայտնի է երաժշտական հոլովակների մասին իր արձագանքներով, օրերս Հայաստանում էր։ Շեդին իր տեսանյութերում անդրադարձել է նաեւ հայ կատարողների տեսահոլովակներին, մասնավորապես, Nemra-ին, Բրյունետին, Իվետա Մուկուչյանին, Սիրուշոյին, Լիլիթ Հովհաննիսյանին․․․
Շեդին Երեւան էր ժամանել հունիսի 7-ին, աստեղ անցկացրել է 5 օր, հասցրել զրուցել NEWS.am STYLE-ի հետ, զբոսնել քաղաքով ու իր յութուբյան միլիոնավոր հետեւորդներին ցուցադրել Երեւանի գեղեցիկ վայրերը։ Բլոգերը նաեւ եղել է Ծիծեռնակաբերդում եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Երեւանից հեռանալուց առաջ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում․ միշտ մեր սրտերում»,-հրապարակման ներքո գրել է նա։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր այցի մանրամասներին, Շեդին նշել է,-«Ես սկզբում թերահավատորեն էի մոտենում իմ սպասումներին: Այստեղ չէի եղել նախկինում, չգիտեի՝ ինչ սպասել, այդպիսով կարճ ճանապարհորդություն վերցրի:
Երբ այստեղ եկա, ինձ դուր եկավ միջավայրը, հետո՝ մարդիկ, որոնք շատ բարեհամբույր են: Տաքսու վարորդն այնքան բարի էր, խանութներում մարդիկ ինձ շատ լավ էին վերաբերվում, շատերը մոտենում ու բարեւում էին ինձ: Այն ընկերասիրությունը, որի մասին լսել էի, փաստորեն ճիշտ էր»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից