Կողքից մոդերացնել ցանկացողները շատ-շատ են. Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են դրսից մոդերացնել գործընթացը. այժմ ապշեցուցիչ լուրեր կան, որ Միացյալ Նահանգները կարող է դրա համար կիրառել ուժային մեթոդներ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք այս թեմայով զբաղվում ենք անընդհատ, պարբերաբար, տարբեր ուղղություններով: Դուք տեսնում եք ակտիվություն ամենաբարձր մակարդակով, տեսնում եք, թե ինչպես են աշխատում արտգործնախարարները, մենք ունենք հատուկ ներկայացուցիչներ այս հարցում։ Եվ, իհարկե, մեր դեսպանատները, մեր փորձագետները աշխատում են ամենօրյա ռեժիմով, դրանք ոչ միայն արտաքին գործերի նախարարություններն են, այլ նաև նրանք, որոնք ապահովում են անվտանգությունը անմիջապես տարածաշրջանում։ Գործընթացն ինքնին շարունակվում է»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ կոնկրետ ժամկետների և հանդիպումների մասին կհայտարարվեն, երբ դրանք ծագեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»