Աստղագետներն աստղը եւ էկզոմոլորակն անվանել են հունգարական բրդոտ շների պատվին
Աստղերից մեկը եւ էկզոմոլորակն ստացել է կոմոնդորի եւ փուլիի՝ հունգարական ցեղատեսակի շների անվանումները։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Origo պարբերականին։
Այս ընտրությունը կապված է այն բանի հետ, որ HAT-P-12 նարնջագույն գաճաճը գտնվում է Շների համաստեղությունում, իսկ դրա շուրջ պտտվող HAT-P-12b էկզոմոլորակը բացահայտվել է հունգարական հեռադիտակների HAT-Net ավտոմատացված ցանցի կողմից։ Աստղն անվանվել է կոմոնդորի, իսկ մոլորակը՝ փուլիի անուններով։
Մրցույթի պայմանների համաձայն, որի արդյունքներն ամփոփվել են 2023թ. հունիսին, աստղերի եւ էկզոմոլորակների անունները պետք է միավորված լինեն ըստ թեմայի եւ «նշանակեն իրեր, մարդկանց կամ վայրեր», որոնք մշակութային, պատմական կամ աշխարհագրական նշանակություն ունեն»։ Միջազգային աստղագիտական միությունը եկել է այն եզրակացության, որ հունգարական ցեղատեսակի շների անունները լիովին համապատասխանում են այդ պահանջներին։ Կոմոնդորը եւ փուլին բրդոտ են, հիշեցնում են դրեդների։ Այդ ցեղատեսակներն ավելի քան հազար տարի առաջ օգտագործվել են հունգարացի քոչվոր անասնապահների կողմից եւ նրանց հետ միասին Հյուսիսային Պրիչերնոմորիեից հասել են Դունայի ափեր՝ ժամանակակից Եվրոպայի կենտրոն, որտեղ հունգարացիներն անցել են նստակյաց կյանքի։
Հետագայում հունգարական ցեղատեսակների պատվին կարող են անվանվել նաեւ այդ համակարգի այլ մոլորակներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից