Ասում էիք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց 5 տարի է վրեժ եք լուծում նույն քաղաքացուց․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանի ելույթը ԱԺ-ում․
«Այլևս անհանդուրժելի է այս իշխանությունների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ բռնության տարբեր դրսևորումները։ Ես այսօր չեմ անդրադառնա բռնության այն բազում դեպքերին, որոնք կիրառվել են այստեղ՝ ԱԺ նիստերի դահլիճում, իմ և ընդդիմադիր գործընկերներիս հանդեպ։
Վերցնելով մեր ուսերի վրա խորհրդարանական ընդդիմություն լինելու պատասխանատվությունը, կանխատեսել էինք այսպիսի սցենարներ։
Բայց չեմ կարող չխոսել քաղաքացիների հանդեպ կիրառվող պարբերական դարձած ճնշումների և բռնության դեպքերի մասին։
Վերջին շրջանում ապշեցինք, տեսնելով, թե ինչպես է իշխանական պատգամավորը սոցիալական ցանցերում կանանց հետ նամակագրության մեջ սեռական բնույթի հայհոյանքներ կիրառում։
Կամ թե ինչպես է ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին թքում և շարունակում պաշտոնավարել։
Տրամաբանական էր, որ այսպիսի դրսևորումների շղթան չի ավարտվելու, քանի դեռ թվարկածս դեպքերը իրավական գնահատականի չեն արժանացել։
Անպատժելիության մթնոլորտի հետևանք էր նաև Դիլիջան քաղաքի Քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու սարսափելի դեպքը։
Սրանց հաջորդեց ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին ծեծելու և աչքերին գազ փչելու դեպքը։
Ի դեպ, սույն անձը, նախկինում արված տեսանյութում խոստովանում է նաև, թե ինչպես է լկտիաբար խոսել 7-ամյա արցախցի երեխայի հետ՝ նրան մեքենայից իջեցնելով և սպառնալով վերջինիս ընտանիքին։
Այս դեպքը չմարսած՝ լսեցինք Գյումրու քաղաքապետարանում քաղաքացու հանդեպ կիրառված բռնության դեպքի մասին, որի ընթացքում աշխատակիցը ասել էր՝ «Մենք իշխող կուսակցությունից ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։
Պարզվում է, այս ամենից ոգեշնչվել են նաև որոշ ոստիկաններ։ Օրերս ոստիկանական բաժնում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Բռնություն կիրառած ոստիկանները պետք է խստորեն պատժվեն՝ բացառելու համար փաստաբանական համայնքի որևէ ներկայացուցչի հանդեպ նման ամոթալի և հանցավոր վարքագիծը։
Վախի մթնոլորտը, քաղաքական ճնշումները օրեցոր նոր թափ են ստանում։
Մինչև ու՞ր կարող է հասնել երկրում տիրող «բեսպրիդելը»։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսողները բռնության հանդեպ այսպիսի հակումներ ունեն։
Քաղաքացիների վրա թքե՞լը, ծեծի ենթարկե՞լն է ձեր դավանած «ժողովրդավարությունը»։
Ասում էիք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց 5 տարի է վրեժ եք լուծում նույն քաղաքացուց»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»