Մակրոնը Իրանից պահանջել է դադարեցնել Ռուսաստանին աջակցությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի հետ և Թեհրանից պահանջել «անհապաղ դադարեցնել Ռուսաստանին աջակցությունը»՝ ուկրաինական պատերազմում Մոսկվային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Le Figaro-ին։
Ֆրանսիայի նախագահն Իրանին զգուշացրել է «ինչպես անվտանգության, այնպես էլ մարդասիրական ոլորտներում լուրջ հետևանքների մասին»։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ նա Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել աջակցությունը, որն «այդ երկիրը ցույց է տալիս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում»։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին իսրայելական հետախուզության՝ Մոսադի տնօրեն Դավիթ Բարնեան հայտարարել էր, որ Իրանը ձգտում է ընդլայնել Ռուսաստան առաջնային զենքի մատակարարումը։ «Մենք զգուշացնում ենք Իրանի հեռահար մտադրությունների մասին, որոնք նրանք փորձում են գաղտնի պահել։ Մենք զգուշացնում ենք Ռուսաստան առաջնային զենքի մատակարարումների խորացման և մեծացման, ուրանի հարստացման ծրագրի ընդլայնման և տարածաշրջանի բարեկամական մուսուլմանական երկրների վրա հարձակումների ուժեղացման մասին»,- նշել էր Բարնեան։
Մոսադի տնօրենը նման հայտարարություն արել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դրանից առաջ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան փորձում են մեծացնել ռազմական փոխգործակցությունը։
Իրանում դեկտեմբերի 18-ին հայտարարել էին, որ «որևէ մեկից թույլտվություն չեն հարցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»։ Այդպես այդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագնքել էր ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի հայտարարությանն այն մասին, որ Իրանի ու ՌԴ-ի ռազմական փոխգործակցությունը իրական սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ մերձավորարևելյան դաշնակիցների համար և կարող է վերածվել լայնամասշտաբ պաշտպանական գործընկերության։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...