Պակիստանը տեղեկացրել է փոխհրաձգության մասին Աֆղանստանի հետ սահմանին. կա վեց զոհ
Գրոհայինները Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, Աֆղանստանի հետ սահմանին հարձակվել են անցակետի վրա, դրա հետեւանքով տեղի է ունեցել փոխհրաձգություն, զոհվել են երեք զինվոր եւ երեք գրոհային, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով բանակին։
Չորս գրոհային վիրավորվել է, նշվել է բանակի հայտարարությունում։
Գիշերային փոխհրաձգությունը տեղի է ունեցել Հայբեր-Փահթուհվա նահանգի Հյուսիսային Վազիրիստան շրջանի Միրան Շահ թեժ գոտում, որը պակիստանցի թալիբների՝ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» կամ ՏՏՊ խմբավորման նախկին հենակետն էր։
Պակիստանի բանակը որոնողական գործողություններ է իրականացրել, որպեսզի գտնի հարձակման պատասխանատուներին։ Սպանված գրոհայիններից առգրավվել է զինամթերքների գաղտնարանը։
Չնայած բանակում հավաստիացնում են, որ մաքրել են Հյուսիսային Վազիրիստանը գրոհայիններից, պարբերական հարձակումները եւ փոխհրաձգությունները շարունակվում են, ինչը մտավախություններ է առաջացնում, որ պակիստանցի թալիբները վերախմբավորվում են այս շրջանում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ