Տոկիոյի Հանեդա օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Տոկիոյի Հանեդա օդանավակայանը շաբաթ օրը վերսկսել է թռիչքուղու աշխատանքը ժամանակավոր փակվելուց հետո, քանի որ երկու ինքնաթիռներ բախվել են ղեկուղու վրա մանեւրելու ժամանակ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Thai Airways ընկերության եւ թայվանական Eva Airways-ի ինքնաթիռների միջեւ, որոնք պետք է թռչեին համապատասխանաբար Բանգկոկ եւ Թայբեյ: Նրանց ներսում 460 ուղեւոր է եղել, ոչ ոք չի տուժել։
Հեռուստաալիքի տարածած կադրերում երեւում են օդանավերի թեւերի վնասվածքները։ Նախնական տվյալների համաձայն՝ Thai Airways-ի ինքնաթիռը ղեկուղով անցնելիս հարվածել է տեղում կանգնած մյուս ինքնաթիռին։
Միջադեպի հետեւանքով Հանեդայից չվերթների մեկնումները հետաձգվում են մոտ մեկ ժամով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ