Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիեւ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBC հեռուստաընկերությունը։
Ըստ տվյալների՝ Թրյուդոն Ուկրաինա է ժամանել իր տեղակալի՝ ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդի ուղեկցությամբ։
Ինչպես նշում է The Globe and Mail թերթը, Կանադայի վարչապետը մեկօրյա ուղեւորության ընթացքում մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ակնկալվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն Օտտավայի կողմից Կիեւին տրամադրվող աջակցությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի վերականգնման գործում Կանադայի հնարավոր դերին:
Սա Թրյուդոյի երկրորդ այցն է Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարին ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Նախորդ այցը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ