Տաուրինի ընդունումը կարող է երկարացնել կյանքը
Գիտնականների խումբը կապ է հայտնաբերել ամինաթթու տաուրինի լրացուցիչ ընդունման եւ կյանքի տեւողության եւ առողջական վիճակի միջեւ փորձարարական մկների, որդերի եւ մակակների մոտ: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Տաուրինը կենդանիների եւ մարդկանց հյուսվածքների կարեւոր բաղադրիչ է եւ գործնականում բացակայում է բույսերում: Ե՛վ կենդանիները, եւ՛ մարդիկ ի վիճակի են սինթեզել այս նյութը, բայց տարիքի հետ այդ կարողությունը նվազում է. մարդու կյանքի ընթացքում դրա մակարդակը նվազում է մոտ 80 տոկոսով։
Հետազոտության հեղինակները նաեւ նշում են տաուրինի մակարդակի նվազումը ճարպակալմամբ եւ շաքարախտով տառապող մարդկանց մոտ եւ դրա բարձրացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Նոր փորձերը ցույց են տվել, որ տաուրինի լրացուցիչ չափաբաժիններն ավելացրել են կյանքի միջին տեւողությունը 10-23 տոկոսով նեմատոդ որդերի մոտ, 10-12 տոկոսով՝ մկների մոտ։ Կրծողների մոտ տաուրինի ավելացումը հանգեցրել է նաեւ ուժի ցուցանիշների աճին, համակարգման եւ հիշողության բարելավմանը եւ ծերացման բազմաթիվ նշանների թուլացմանը:
Հետազոտությունները, որոնք ավելի վաղ իրականացվել են մարդկանց մասնակցությամբ, նաեւ ցույց են տվել, որ լրացուցիչ տաուրինը դրական ազդեցություն է ունենում։ Այս մասին The Wall Street Journal-ին պատմել է հետազոտական խմբի ղեկավար Վիջայ Յադավը:
Ըստ Յադավի՝ իր ղեկավարած գիտնականների խումբը պատահական ուսումնասիրություն կանցկացնի տարբեր երկրներից մարդկանց մոտ՝ ուսումնասիրելու տաուրինի լրացուցիչ ընդունման հետեւանքները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից