ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների միասնական թվային համակարգի մշակումը կսկսվի 2024 թվականից
ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների վերահսկման համար նավիգացիոն կապարակնիքների միասնական թվային համակարգի մշակումը կսկսվի 2024 թվականից։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան նախօրեին Սոչիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին ընդհանուր համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, այժմ կողմերն աշխատում են «երկրորդ մակարդակի» փաստաթղթերի վրա, որտեղ կգրվեն դրանց կիրառման տեխնիկական մանրամասները: Դետալների մի մասն արդեն հաստատված է, հավելել է Մալկինան։
ԵՏՀ-ում հույս ունեն, որ համաձայնագրի մշակումն ընդհանուր, եվրասիական մակարդակում կսկսվի 2024 թվականից։
Առաջին փորձը սկսել են Ռուսաստանն ու Բելառուսը։
«Հայաստանը նման նախաձեռնություններ առաջ չի քաշել, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ չհաշվառված ապրանքների փոխադրումն իր համար այդքան էլ ակտուալ չէ։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի, ապա բեռներն այսպես թե այնպես ստուգում են անցնում երկիր մուտք ու ելքի ժամանակ։ Այնուամենայնիվ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ընդհանուր, եվրասիական օգտագործման համար տարանցիկ կապարակնիքների համակարգի ձեւավորմանը»,-հավելել է նա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ