Անհայտ անձը ջարդել է Սլովակիայի նախագահի սիրելիի մեքենան
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի սիրելին՝ Յուրայ Ռիզմանը, դիմել է ոստիկանություն՝ մեքենայի վնասման պատճառով՝ այն ֆոնին, որ ինքը և պետության ղեկավարը որոշ ժամանակվա ընթացքում սպառնալիքներ են ստանում։ Այս մասին Ռիզմանը հայտնել է Facebook-ի իր էջում։
Տղամարդու խոսքով՝ անհայտ «երկրպագուն» բռունցքով հարվածել է իր մեքենայի տանիքին, մեկ այլ փորվածք մնացել է անցքի կողքին։
Ռիզմանը հայտարարել է, որ վնասի չափը կազմում է մոտ 1600 եվրո։ Նա ասել է, որ մեքենան թողել է վճարովի, բայց չվերահսկվող ավտոկայանատեղիում։
Սլովակիայի նախագահի բնապահպանական և քաղաքացիական հասարակության հարցերով նախկին խորհրդականը բացառել է, որ մեքենայի վրա պարզապես ինչ-որ բան կարող է ընկնել, քանի որ մոտակայքում գտնվող մյուս մեքենաները չեն վնասվել։
«Իհարկե, ես դիմեցի ոստիկանություն… Սոցցանցերում գրառումներից, գռեհիկ նամակներից ու ուղղակի սպառնալիքներից հետո մեքենան վնասվեց։ Չեմ կասկածում, որ դա պայմանավորված է նրանով, թե ում եմ տեսնում և ինչով եմ զբաղվում»,- գրել է Ռիզմանը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ