Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Ֆաթահ» հրթիռի շնորհանդեսի մասին Արեւմուտքի ներկայացուցիչների կարծիքները
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել է Արեւմուտքի մի շարք երկրների հայտարարությունները՝ կապված հիպերձայնային «Ֆաթահ» հրթիռի շնորհանդեսի հետ եւ ընդգծել, որ երկրի հրթիռային գործունեությունը պաշտպանական բնույթ ունի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական է։ Այս մասին հայտնում է Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ կարծիք հայտնած երկրները «տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային համաձայնագրերի խախտումների երկարատեւ փորձ ունեն եւ ապակառուցողական դեր են խաղում տարածաշրջանային եւ միջազգային հարցերում, ուստի իրավունք չունեն խոսելու Իրանի պաշտպանական ներուժի մասին»։
Fars գործակալության տվյալներով՝ երեքշաբթի ներկայացված «Ֆաթահ» հրթիռը 1 400 կմ հեռահարություն ունի եւ կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով եւ ոչնչացնել դրանք։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում