Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ՆԵՐՍԻՑ ԵՆ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ
Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք, իբրեւ ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները, շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ https://mil.am/hy/news/11537
Հապա նայեք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել, ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են, մեկ գլամուռ շապիկով ինչ որ մի տիկնոջ «գոռ» հայացքի, կամ էլ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ կողք-կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից