Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար
Հարուստ վարորդը Ֆինլանդիայում տուգանվել է 121,000 եվրոյով (129,544 դոլար) թույլատրելի արագության չափը գերազանցելու համար. նման մեծ տուգանքը բացատրվում է նրանով, որ այնտեղ տույժերը հաշվարկվում են օրինախախտի եկամուտների հիման վրա, գրում է dw.com-ը:
«Ես իսկապես ցավում եմ», - ասել է օրինախախտը՝ գործարար Անդերս Վիկլոֆը՝ հույս հայտնելով, որ իր վճարած գումարը կուղղվի առողջապահության համակարգին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Վիկլոֆը մեքենան ժամում 82 կիլոմետր արագությամբ է վարել 50 կիլոմետր/ժամ արագությամբ գոտում, երբ ոստիկանությունն իրեն կանգնեցրել է և տուգանել: Տուգանքից բացի նրա վարորդական իրավունքը 10 օրով կասեցվել է։
Սա առաջին դեպքը չէր, երբ Վիկլոֆին տուգանում են արագ վարելու համար: 2018 թվականին նա տուգանվել է 63,680 եվրոյով (մոտ 68,000 դոլար), իսկ հինգ տարի առաջ նա ստիպված է եղել վճարել 95,000 եվրո (մոտ 102,000 դոլար):
Վիկլոֆը հոլդինգային ընկերության նախագահ է, որը ներառում է բիզնեսներ լոգիստիկայի, ուղղաթիռների սպասարկման, անշարժ գույքի, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ