Հռոմի պապը հոսպիտալացվել է. նա կվիրահատվի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli համալսարանական հիվանդանոց, որտեղ հունիսի 7-ին կենթարկվի որովայնի վիրահատության։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
«Հռոմի պապը լապարոտոմիա և որովայնի պատի վիրահատության կենթարկվի ընդհանուր անզգայացման տակ», - ասվում է հաղորդագրությունում:
Բժիշկները մի քանի օր առաջ են որոշել վիրահատել պոնտիֆիկոսին. պատճառը հետվիրահատական ճողվածքն է։ Վիրահատությունից հետո Պապը մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ «նորմալ հետվիրահատական ընթացքն ու լիարժեք ֆունկցիոնալ վերականգնումն ապահովելու համար»։
2021 թվականին նույն կլինիկայում պոնտիֆիկոսը ենթարկվել է վիրահատության՝ «հաստ աղիքի սիմպտոմատիկ դիվերտիկուլյար ստենոզի» պատճառով։
Այս տարվա մարտին Հռոմի պապը հոսպիտալացվել էր սովորական ստուգման համար։ Ըստ Corriere della Sera-ի աղբյուրների, սրտաբանական բաժանմունքի մասնագետները պարզել են, որ նա սրտի և շնչառության հետ կապված խնդիրներ ունի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 86 տարեկան է: Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013 թվականի մարտին։ Նրա իսկական անունն է Խորխե Մարիո Բերգոլիո։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ