Հայաստանի, Ղազախստանի եւ Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար
Հայկական, ղազախական եւ հոնկոնգյան բանկերը, պատժամիջոցների պատճառով, սկսել են արգելափակել սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, հեռահաղորդակցային սարքավորումների եւ այլ էլեկտրոնիկայի վճարումը Ռուսաստանի իրավաբանական անձանց համար։ Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը։
Միտումը նկատվում է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթից հետո, որը նախատեսում է սամանափակումներ այն բանկերի նկատմամբ, որոնք համագործակցում են ՌԴ-ի հետ։ Սահմանափակումները վերաբերում են այդ թվում դրամական միջոցների, ապրանքների կամ ծառայությունների ցանկացած տրամադրմանը հօգուտ արգելափակված անձի։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այժմ տեղի ընկերությունները ստիպված են էլեկտրոնիկայի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ներկրել ТН ВЭД «այլընտրանքային» կոդերի ներքո։ Բացի այդ, տեխնիկան կարող է մատակարարվել արդեն հավաքված վիճակում։
«Ъ»-ի մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ վճարումն արգելվում է նաեւ վերջին սերնդի հեռահաղորդակցային սարքավորումների եւ սերվերների համար։ ԿԲ-ում պարզաբանել են, որ «կոնկրետ օտարերկրյա բանկերի կոմպլեանս-արարողակարգերը կախված են իրենց ներքին քաղաքականությունից եւ տարբեր շրջաններում կարող են բնութագրվել կոշտության տարբեր աստիճանով»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից