Ճապոնիայի բնակիչները 55-ական դոլար կվճարեն դասերի համար, որոնց ժամանակ նրանց նորից ժպտալ կսովորեցնեն
Ճապոնիայի բնակիչները, որոնք կորոնավիրուսի համավարակի ժամանակ վարժվել էին դիմակներ կրելուն, դիմել են պրոֆեսիոնալների օգնությանը, որպեսզի իրենց նորից ժպտալ սովորեցնեն։ Այս մասին տեղեկացրել է NY Post-ը։
Այն բանից հետո, երբ մարտին Ճապոնիայի կառավարությունը չեղարկեց քովիդի կանխարգելման նպատակով դիմակներ կրելու պահանջը, երկրում «ժպիտի դասերի» պահանջարկն ավելացել է։
«Մարդիկ չեն ժպտացել դիմակների տակ եւ պարզապես մոռացել են, թե ինչպես է դա արվում։ Հիմա նրանք մոլորված են»,- լրագրողներին ասել է «Ժպիտի ուսուցում» անունը կրող նախաձեռնության հիմնադիր Կեյկո Կավանոն։
Կատարյալ ժպիտի կատարելագործման դասերը էժան չեն՝ մեկ անհատական պարապմունքը 55 դոլար։
«Ես քիչ եմ օգտագործել իմ դիմային մկանները քովիդի ժամանակ։ Եվ հիմա ժպիտի ուսուցման դասընթաց եմ անցնում, որպեսզի պատրաստվեմ աշխատանքի դուրս գալ»,- ասել է Կեյկո Կավանոյի աշակերտուհիներից մեկը։
Կավանոն իր դասընթացն անվանել է «Հոլիվուդյան ժպիտի տեխնիկա» եւ մարդկանց սովորեցնում է ժպտալ այնպես, որպեսզի «այտերը լինեն կլոր, իսկ աչքերը՝ կիսալուսնի նման»։ Գործարար կինը նշել է, որ իր դասերի պահանջարկը համավարակից հետո ավելացել է չորս անգամ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ