Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր
Արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Նովայա Կախովկա քաղաքում՝ Կախովի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով։ Համապատասխան կարգադրությունն ստորագրել է Նովայա Կախովկայի քաղաքային վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։
«Արտակարգ դրություն մտցնել Նովոկախովյան քաղաքային օկրուգում կառավարման համապատասխան մարմինների եւ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման միասնական պետական համակարգի ուժերի համար 2023թ. հունիսի 6-ի ժամը 12.00-ից»,- նշված է փաստաթղթում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Դնեպրի ջուրը Նովայա Կախովկայի շրջանում բարձրացել է ավելի քան 10 մետր Կախովի ՀԷԿ-ի փլուզումների պատճառով, տեղեկացրել է քաղաքային վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը։
«Ջուրը բարձրացել է, շարունակում է բարձրանալ։ 72 ժամվա ընթացքում, ըստ կանխատեսումների, կիջնի։ Ջուրը հեղեղում է, Դնեպրի պողոտան արդեն ջրի տակ է։ Դա նշանակում է, որ ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր»,- ասել է նա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ