Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար
Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ երեխաների կարճատեսության (միոպիա) խորացումը դանդաղեցնելու համար։ Օհայոյի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է JAMA Ophthalmol ամսագրում։
Ավանդական շտկող միջոցները՝ ակնոցները եւ կոնտակտային լինզաները, ապահովում են տեսողության անհապաղ լավացում, բայց չեն լուծում կարճատեսության խորացման հիմնական խնդիրը։ Ուստի կարեւոր է մշակել մեթոդներ, որոնք կկանգնեցնեն հիվանդության զարգացումը։ Կարճատեսությունը կապված է ակնախնձորի ձեւի փոփոխության հետ, երբ այն ձգվում է երկայնական առանցքով։ Դա հանգեցնում է նրան, որ լույսի հեռավոր առարկաներից արտացոլված փունջը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթում, այլ դրա առջեւ։ Դրա հետեւանքով պատկերն անհստակ է ստացվում։
Հետազոտությունում գնահատվել է ատրոպինի երկու ցածր չափաբաժինների (0,01 եւ 0,02 տոկոս խտությամբ) անվտանգությունը եւ արդյունավետությունը դատարկահաբի համեմատ։ Հետաքրքիր է, որ ատրոպինի 0,01 տոկոսանոց լուծույթը առանցքային հեռավորության առավել զգալի նվազում է ցուցադրել կարճատեսություն ունեցող 6-10 տարեկան երեխաների վերահսկվող խմբերի համեմատ։ Հետազոտությանը մասնակցել է 489 երեխա։
Հետազոտության արդյունքները վկայում են կարճատեսության ուսումնասիրման ոլորտում զգալի առաջընթացի մասին եւ դրա բուժման արդյունավետ մեթոդների ստեղծման հույս են տալիս։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ