Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի վերջին շրջանի ակտիվությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հանգամանքով. Ադրբեջանն ու Թուրքիան այս առիթը բաց չեն թողնի իրենց ցանկալի տրամաբանական ավարտն արձանագրելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանն ու դրանից հետո մինչև հոկտեմբեր նախատեսվող՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այնպես էլ՝ արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով հանդիպումներին, նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական էքսպանսիան է, ինչին կհաջորդի տնտեսականը։ Այս բանակցությունների ակտիվացումը հենց քաղաքական էքսպանսիա է, ինչին նպաստել է Հայաստանի իշխանության ղեկավարի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ»,– ասաց Գասպարյանը։
Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի՝ խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունների ժամանակ կարևոր է հստակ ընդգծել այն, թե ո՞ւմ է վերաբերում այդ խաղաղությունը։
«Անվտանգության երաշխիք կամ խաղաղության երաշխիք Թուրքիան և Ադրբեջանը կարող են տալ Հայաստանի իշխանության ղեկավարին՝ անձնական երաշխիք, բայց դա չի լինի Արցախի կամ Հայաստանի հայերի համար։ Երբ խոսում են խաղաղության մասին, պետք է իմանալ, որ դա կլինի խաղաղություն, բայց ՀՀ այս իշխանության համար»,- ասաց Գասպարյանը։
Ըստ նրա՝ հնարավոր չէ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող քաղաքական էքսպանսիային հընթացս Հայաստանի և Արցախի համար խաղաղության մասին խոսել, և դա՝ այն դեպքում, երբ ողջ Եվրոպայի համար Ադրբեջանը դիտարկվում է եվրոպական էներգետիկ անվտանգության հենասյուն նաև ապագայում։
«Ես պարբերաբար հետևում եմ ադրբեջանական և թուրքական մամուլին, կարդում եմ այդ երկրների ղեկավարների հայտարարությունները և դեռ չեմ լսել նրանց կողմից խոսք անգամ, որ իրենք համաձայն են միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդրմանը։ Ակնհայտ է, որ այս դեպքում մի բան է այն, թե ինչ է ստորագրվում, մեկ այլ բան, թե ինչպե՞ս է գրվածը կյանքի կոչվում՝ հատկապես, երբ չկա որևէ միջազգային երաշխավոր, որը պատրաստակամություն կհայտնի մտնել այդ պատասխանատվության տակ»,- ասաց Արսեն Գասպարյանը։
Անդրադառնալով միջազգային երաշխավորի ինստիտուտի բացակայության պայմաններում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, ինչին ձգտում է Հայաստանի իշխանությունը, Գասպարյանն ընդգծեց, որ այդ երկխոսությունն ունենալու է վերջնագրի բնույթ, քանի որ Ալիևը հստակ հայտարարում է՝ կամ Արցախում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ հեռանան։
«Ես միջազգային ինստիտուտներին չեմ հավատում, և դրա պատճառները կան. դիտարկենք Կիպրոսի օրինակը. 1974 թվականից ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի հարցով գնում են բանակցություններ, բայց արդյո՞ք ՄԱԿ-ը 1974 թվականից մինչև այս պահը կարողացել է Կիպրոսի հույների և թուրքերի միջև համաձայնության հասնել, իհա՛րկե ոչ, հետևապես՝ արդյո՞ք ԵՄ-ն ունի կարողություն Կովկասում անվտանգության երաշխիքներ տալու, ո՛չ, չունի»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանի իշխանությունն է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են կնքել պայմանագիր, իսկ Եվրոպական միությանը պետք է ոչ թե իրական խաղաղությունը, այլ՝ արագ իր հարցերի լուծումը։
«Հարցը նաև Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում նվազեցնելու մասին է, բայց երբ խոսում են դրա մասին, պետք է հիշեն, որ, եթե Մոսկվայում դա չուզեց՝ հնարավոր չէ իր դերի նվազեցում. եթե Կրեմլը չունի նման նպատակ, ո՞վ է կարողանալու դա անել, չէ՞ որ Հարավային Կովկասից հետո սկսվում է Հյուսիսային Կովկասը, որը Ռուսաստանի տարածք է»,- խոսքը եզրափակեց Արսեն Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում