Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ
Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ, հայտնում է Motor-ը։
Ապրանքանիշն արդեն վարորդական թեստերի է բերել նոր համակարգով ամենագնացների առաջին նախատիպերը։ Այս մասին ազդարարումը համընկնում է Միացյալ Նահանգներում ինքնավար մեքենաների ազգային օրվա հետ:
Երկու նախատիպ, որոնք հիմնված են սերիական Jeep Grand Cherokee 4xe հիբրիդային ամենագնացների վրա, աշխատում են Մովաբի անապատում։ Բնական մարզահրապարակը, որտեղ տեղի է ունենում բրենդի ավանդական ամենամյա «Զատիկ Սաֆարին», առանձնանում է զառիթափ քարքարոտ լանջերով՝ բարձրության փոփոխություններով, որոնք իդեալական պայմաններ են ստեղծում արտաճանապարհային ավտոպիլոտի փորձարկման համար:
Stellantis-ի արհեստական ինտելեկտի և ինքնավար մեքենա վարելու բաժնի ղեկավար Նեդա Քվիջեթիչն անձամբ է փորձարկել նոր զարգացումները, որոնք հրապարակայնորեն կներկայացվեն 2023 թվականի ամռանը։
Ընկերությունը նշում է, որ անվարորդ արտաճանապարհային վարելու տեխնոլոգիան օգտակար կլինի ինչպես փորձառու վարորդների համար, որոնց թույլ կտա ընդլայնել իրենց հմտությունները կոշտ տեղանքով վարելու, այնպես էլ սկսնակների համար, որոնք չունեն հատուկ պայմաններում վարելու փորձ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից