Զելենսկին Ալիեւի «հետագա» օգնության հույս ունի
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է President.gov.ua-ն։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը հետեւողական աջակցության, միջազգային կազմակերպությունների շրջանակներում աջակցության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի օգտին քվեարկությունների ժամանակ: Նա հայտնել է Ադրբեջանի կողմից ցուցաբերված բազմակողմանի մարդասիրական օգնության մասին։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի մասնակցությունը Կիեւում ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը։ Ուկրաինայի հետագա վերականգնման հարցում օգնություն ենք ակնկալում։ Հետպատերազմյան շրջանում մենք ակնկալում ենք Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը Ուկրաինայում ներդրումային նախագծերին»,-ասել է նա։
Զելենսկին նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի նախաձեռնություններին աջակցելու հարցում՝ կայուն եւ արդար խաղաղության հասնելու համար եւ խաղաղության ուկրաինական բանաձեւի հիման վրա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում