Հայտնի է աշխարհի ամենահարուստ դերասանուհին
Forbes-ը Ռիզ Ուիզերսփունին, ով առավել հայտնի է «Վայրին» եւ «Շիկահերն օրենքում» ֆիլմերով, ճանաչել է աշխարհի ամենահարուստ դերասանուհի:
Այս պահին դերասանուհու կարողությունը գնահատվում է 440 միլիոն դոլար։ Ի դեպ, նա 2021 թվականին վաճառել է իր ընկերության բաժնետոմսերը։ Հաղորդվում է նաեւ, որ «The Morning Show»-ի 10 դրվագների համար դերասանուհին ստացել է 20 մլն դոլար։ Անցյալ տարի ամենահարուստ դերասանը Դուեյն Ջոնսոնն էր՝ 270 միլիոն դոլար կարողությամբ։
Հիշեցնենք, որ մարտի վերջին դերասանուհին բաժանվել էր ամուսնուց։ Հոլիվուդյան աստղը Ջիմ Թոթի հետ ամուսնացած էր մոտ 12 տարի։ Ավելի վաղ ինսայդերներից մեկը հայտնել էր, որ սիրահարները չեն ծրագրել միասին լինել «թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին՝ մինչեւ մահ»։ Նրանք միասին մեծացնում են իրենց որդուն՝ Թենեսիին։ Աստղը նաեւ երկու մեծ երեխա ունի դերասան Ռայան Ֆիլիպից։ Նախկինում Ռիզը վերամիավորվել էր Ռայանի հետ իրենց որդու՝ Դիքոնի երեկույթին, որը նա կազմակերպել էր իր ալբոմի թողարկման կապակցությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից