Էրդողանն իր հայտարարագրում նշել է 295 հազար դոլար պարտք ունենալու մասին
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 մլն 390 հազար թուրքական լիրայի (259 հազար դոլար) պարտք ունի։ Այս մասին վկայում է Resmi Gasete (.pdf) կառավարական տեղեկագրում հրապարակված հայտարարագիրը։ Հայտարարագրի տվյալներով՝ ներկա պահին Թուրքիայի նախագահի հաշիվներում ավելի քան 1,8 մլն լիրա (ավելի քան 86 հազար դոլար) կա, տեղեկացրել է «Коммерсантъ»։
5 մլն լիրայի վարկատու է նշվել ոմն Մուսթաֆա Էրդողան։ Փաստաթղթում չի նշվել, թե ում մասին է խոսքը։ Թուրքական Diken պարբերականը տեղեկացրել է, որ Մուսթաֆա Էրդողանը նախագահի եղբայրն է։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքը, ըստ հայտարարագրի, ունի տուն Սկյուտար թաղամասում, Ստամբուլի ասիական հատվածում՝ 7 մլն 695 հազար թուրքական լիրա արժողությամբ (382,9 հազար դոլար) եւ 2 հազար քառակուսի մետր հողամաս Դումանքայա գյուղում, Ռիզե սեւծովյան նահանգում։ Արժեքը՝ 10 հազար լիրա (480 հազար դոլար)։
Հայտարարագրի տվյալների համաձայն՝ Էրդողանն անձնական մեքենաներ չունի։ Նրա հաշիվները թուրքական բանկերում միայն լիրայով են պահվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում