ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետպարտքի շեմի մասին օրինագծին
ԱՄՆ Սենատը հինգշաբթի հավանություն է տվել երկկուսակցական օրինագծին, որը բարձրացնում է 31,4 տրլն դոլարի պետական պարտքի շեմը՝ կանխելով պատմության մեջ առաջին դեֆոլտը, տեղեկացրել է Reuters-ը։
Սենատը 63 կողմ եւ 36 դեմ ձայնով քվեարկել է օրինագծին հավանություն տալու օգտին, որը չորեքշաբթի ընդունել էր Ներկայացուցիչների պալատը։
Ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել էր, որ չի կարողանա իր բոլոր հաշիվները վճարել հունիսի 5-ին, եթե Կոնգրեսը մինչ այդ որեւէ գործողություն չնախաձեռնի։
«Մենք այսօր երեկոյան կխուսափենք դեֆոլտից»,- հինգշաբթի ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը՝ օրինագիծն անցկացնելով իր պալատով, որը բաղկացած է 100 անդամից։
Քվեարկությունից առաջ սենատորները դիտարկել էին մոտ տասը լրացում՝ դրանք բոլորը մերժելով՝ որպես օրենք երկուշաբթի Բայդենի ստորագրմանն ուղարկելուց առաջ։
Այդ օրինագծի համաձայն՝ պետական պարտքի սահմանաչափը կդադարեցվի մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։
Շումերը եւ նրա հանրապետական գործընկեր, փոքրամասնության ղեկավար Միչ Մակքոնելը կատարել են իրենց խոստումը՝ անել ամեն հնարավոր բան, որպեսզի արագացվի օրինագծի ընդունումը, որը համաձայնեցված էր Բայդենի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Քեւին Մակքարտիի հետ։
«Ամերիկան կարող է թեթեւացած շունչ քաշել»,- ասել է Շումերը՝ ելույթ ունենալով Սենատում։
Հանրապետականներն արգելակում էին պետական պարտքի սահմանաչափի ավելացման ցանկացած որոշման ընդունումն այնքան ժամանակ, մինչեւ որ գրանցվեցին ծախսերի որոշ լայնամասշտաբ կրճատումներ այն քայլի շրջանակում, որը, նրանց խոսքով, արագ աճող պետական պարտքի խնդրի լուծման սկիզբը կդնի։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ