Բրազիլիայում ԼԳԲՏ համայնքի գեղեցկության մրցույթին զայրացած տղամարդը հաղթողից պոկել է թագը
Բրազիլացի գեղեցկության մրցույթի մասնակցի զուգընկերը ջարդել է հաղթողի թագը այն բանից հետո, երբ նրա կինը զբաղեցրել է երկրորդ տեղը, հայտնում է The Telegraph-ը։
Տղամարդը ներխուժել է «Միսս գեյ Մատո Գրոսսո» մրցույթի բեմ և բռնել է թագը, երբ այն դրվում էր հաղթող Էմանուելլի Բելինիի գլխին:
Դա տեղի է ունեցել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված մրցույթի եզրափակիչում։
Բրազիլական Globo լրատվամիջոցի պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը զայրացած խլում թագը և նետում հատակին։
Այնուհետև նա կրկին վերցնում է թագը և երկրորդ անգամ նետում հատակին, ինչի հետևանքով այն կտոր-կտոր է լինում:
Տղամարդը փորձել է բռնել նաև իր ցնցված զուգընկերոջ ձեռքը և փորձել հեռանալ, սակայն նրան ընդհատել են միջոցառման անվտանգության աշխատակիցները։
Հայտարարության մեջ կազմակերպիչները նշել են, որ իրենք իրավական միջոցներ կձեռնարկեն և շնորհավորել են Բելինիին մրցույթում հաղթելու կապակցությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում