ՌԴ ԱԳՆ ղեկավարը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը», այլ ոչ թե խցկվել ՌԴ-ի եւ Հարավային Աֆրիկայի հարաբերությունների միջեւ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե ամերիկացի կամ անդրօվկիանոսյան, անդրծովյան մեկ այլ դեսպանի ինչ-որ բան թվացել է, ապա պետք է առհասարակ իմանալ սեփական տեղն ու չխցկվել ուրիշի գործերի մեջ։ Եթե անդրադառնանք սպառազինությունների մատակարարումների թեմային, ապա մեկ անգամ եւս կընդգծեմ. մենք երբեք չենք խախտում միջազգային նորմերը։ Իսկ ահա մեր արեւմտյան գործընկերները դրանք խախտում են. չեզոքություն հռչակելով Ուկրաինայում իրադարձությունների հանդեպ՝ այդ երկիր են ուղարկում հսկայական քանակությամբ ժամանակակից, հեռահար եւ ոչ անվտանգ սպառազինություններ, այդ թվում նաեւ նրանց համար, ովքեր կիրառում են դրանք»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Լավրովը նշել է, որ թե՛ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, թե՛ Ռուսաստանը, ինքնիշխան պետություններ են։
«Ամերիկացի դեսպաններն, այնուամենայնիվ, ավելի լավ կլիներ զբաղվեին իրենց իմիջով օտարերկրյա հասարակությունների աչքում»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները ներկայացրել էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռուբեն Բրիգետիի խոսքերը, որը պնդել է, որ հանրապետությունն իբր սպառազինություններ է մատակարարում ռուսական բանակին։ Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ում այնուհետեւ տեղեկացրել են, որ ԱՄՆ դեսպանը գերատեսչության պաշտոնական բողոքից հետո խոստովանել է, որ չափն անցել է, եւ ներողություն է խնդրել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ