Գվարդիոլա․ Այս մրցանակը տալիս են թիմի հետ հաղթանակի համար
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակին արժանանալը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակին նպաստած բոլոր մարդկանց։ Սովորաբար, այս մրցանակը տալիս են թիմի հետ հաղթանակի համար, ոչ թե լավ մասնագետ լինելու։ Ես մարզում եմ անհավանական թիմ։ Առանց աջակցության հնարավոր չէր լինի հաջողությունների հասնել։ Շատ շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին ամբողջ մրցաշրջանի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթին» 38 տուրում վաստակել է 89 միավոր եւ երկրորդ տեղը գրաված «Արսենալին» գերազանցել 5 միավոր։
Գվարդիոլան Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է նաեւ 2018, 2019, 2021 թվականներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից