Գեներալ Բաղերին հայտարարել է բարեկամ երկրներին պաշտպանական սարքավորումներ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկրի պատրաստակամությունն է հայտնել պաշտպանական սարքավորումներ արտահանելու եւ բարեկամ երկրների հետ ռազմական եւ պաշտպանական ոլորտներում փորձի փոխանակման հարցում, հաղորդում է Tasnim-ը:
Երեքշաբթի Թեհրանում ելույթ ունենալով Իրանի ԱԳՆ աշխատակիցների եւ դեսպանների ժողովում՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունները կարող են մեծ եւ կարեւոր դեր խաղալ Իրանի պաշտպանական հզորությունը ներկայացնելու գործում:
«Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են տարբեր ոլորտներում կապերի մակարդակի բարձրացմանը, ներառյալ պաշտպանական եւ ռազմական սարքավորումների մեծածախ արտահանումը, ինչպես նաեւ ուսուցումը, վարժանքները եւ փորձի գործնական փոխանակումը»,-ասել է նա։
Ավելի վաղ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը «ոչ մի սահմանափակում չունի» այլ երկրներ, այդ թվում՝ Վենեսուելա ռազմական սարքավորումներ արտահանելու հարցում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում