Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ բողոքող սերբերին պետք է բանտ նստեցնել Կոսովոյում կամ արտաքսել Սերբիա
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ բողոքող սերբերին պետք է բանտ նստեցնել Կոսովոյում կամ արտաքսել Սերբիա: Այս մասին նա ասել է Բրատիսլավայում GLOBSEC-ի անվտանգության հարցերով գագաթաժողովում, հաղորդում է «Вечерние новости»-ն։
«Բողոքող ամբոխին կամ պետք է հետ ուղարկել Սերբիա կամ բանտարկել Կոսովոյում»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ավելի քան հազար սերբեր մայիսի 31-ին հավաքվել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսում գտնվող Զվեչանի քաղաքապետարանի շենքի դիմաց, նրանք իրենց հետ բերել են 250 մետրանոց ազգային դրոշ:
Ալբանական իշխանությունների դեմ բողոքի ցույցին ռեկորդային թվով մարդիկ են մասնակցել։ Դեպքի վայր են ուղարկվել զրահատեխնիկա եւ Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, որոնց թիվը նախորդ օրերի համեմատ զգալիորեն ավելացել է: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի KFOR ուժերը քաղաքապետարանի շենքի մոտ փշալարերի մի քանի շարքեր են ձգել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ