Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի»
Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ է վերընտրվել «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ձայների 52․16%-ը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է․ «Մեր երթը շարունակվում է։ Կա ընկալում, որ առանց Էրդողանի մենք հեշտությամբ կհաղթենք հաջորդ ընտրություններում»։
Ընտրություններում քվեների 47․84%-ը ստացած ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքով՝ իրենց դաշինքը շարունակելու է պայքարել բոլոր ճակատներում:
«Մենք կշարունակենք լինել այս պայքարի առաջամարտիկը, մինչև մեր երկիր գա իրական ժողովրդավարությունը: Այս հայրենիքի համար ինչ էլ անենք, քիչ է: Մեր տխրության հիմնական պատճառը երկրին սպասվող շատ ավելի մեծ խնդիրներն են։ Մենք ոտքի ենք կանգնելու։ Նախ կուզեմ ոտքի կանգնած և լավ տրամադրությամբ տեսնել իմ օգտին քվեարկած ավելի քան 25 միլիոն քաղաքացիներին։ Մեր երթը շարունակվում է»,- հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում