Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը
Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնաց բարոնուհի Էմմա Նիքոլսոնը կայցելի Ադրբեջան։ Այս մասին APA-ին հայտնել են Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։
Առևտրային բանագնացն այսօր պաշտոնական քառօրյա այցով կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի էներգետիկ շաբաթվան և «կարևորելու Մեծ Բրիտանիայի հանձնառությունը Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը»:
Այցի ընթացքում բարոնուհի Նիքոլսոնը կհանդիպի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի, մշակույթի նախարար Անար Քարիմովի, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, էներգետիկ, շինարարական և բժշկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Նա կհանդիպի նաև Ջաբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջաններում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևի և Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քարիմովի հետ՝ քննարկելու համագործակցության եւ տարածքների վերականգնման հնարավորությունները»,- մեջբերել է լրատվամիջոցը։
Իր այցի ընթացքում բարոնուհի Նիքոլսոնը կմասնակցի Baku Connect միջոցառմանը` քննարկելու Ադրբեջանի էներգետիկ շուկայում առկա հնարավորությունները: Նա կմասնակցի նաև Բաքվի էներգետիկայի շաբաթին և Բաքվի էներգետիկ ֆորումին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում