ChatGPT-ն հորինել է նախադեպերի մասին ինֆորմացիան և անհարմար դրության մեջ դրել իրեն դիմած փաստաբանին
Levidow, Levidow & Oberman ընկերության փաստաբան Սթիվեն Շվարցի նկատմամբ դատական պատժամիջոց կարող է կիրառվել, քանի որ նա դատարանին է ներկայացրել ինֆորմացիա, որն ավելի ուշ պարզվել է, որ չի համապատասխանում իրականությանը․ այն պարզապես հորինել է արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը, որից օգտվել է փաստաբանը։
Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, փաստաբանը ներկայացրել է Ռոբերտո Մատա անունով հաճախորդին, որը Avianca ավիաընկերության ինքնաթիռով թռիչքի ժամանակ ծնկի վնասվածք է ստացած եղել սննդի սայլակից: Փաստաբան Սթիվեն Շվարը որոշել է դատավորին տրամադրել այն գործերի ցուցակը, երբ նման դեպքերում հայցվորները փոխհատուցում են խնդրել, սակայն այդ ինֆորմացիան հավաքելու հավաքելու համար դիմել է ChatGPT չատբոտի օգնությանը։
ChatGPT չատբոտը, փաստաբանի հարցմանն ի պատասխան, տրամադրել է մի քանի նմանատիպ գործեր, օրինակ՝ «Martinez v. Delta Airlines»-ը և «Durden v. KLM Royal Dutch Airlines»-ը: Երբ Շվարցը դատարան է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Avianca ավիաընկերության թիմը պարզել է, որ նման նախադեպեր իրականում գոյություն չունեն. պարզվել է, որ դրանք հորինել է չատբոտը։
Փաստաբանը պնդել է, որ «տեղյակ չի եղել, որ չատբոտի տրամադրած բովանդակությունը կարող է ճիշտ չլինել։ Դատավորը հաջորդ ամիս նիստ է նշանակել՝ քննարկելու «հնարավոր պատժամիջոցները» փաստաբանի նկատմամբ, որն իր գործը վստահել է արհեստական բանականությանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ