Սելենա Գոմեսը սկանդալ է բարձրացրել Բեյոնսեի համերգին
Բեյոնսեի համերգներին չեն խենթանում միայն ծույլերը։ Օրերս սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ նրա երկրպագուներից մեկը աստղի հետ երգելիս քիչ էր մնում կորցներ ձայնը։ Իսկ այժմ էստաֆետը, առանց կասկածելու, վերցրել է Սելենա Գոմեսը։ Ի դժբախտություն անվտանգության աշխատակիցների, որոնք ուղեկցում էին նրան, նա չօգտագործեց իր ձայնային ունակությունները R'n'B-ի թագուհու հետ դուետ երգելու համար: Սոցցանցերում հրապարակված կադրերում պարզ երեւում է. երգչուհին սկանդալ է բարձրացրել՝ բղավելով անվտանգության աշխատակիցների վրա։
Դատելով սոցցանցերում երկրպագուների տեսանյութերից՝ Սելենային ամբոխի միջով մտցրել են VIP տարածք։ Instagram-ում ամենահայտնի աղջկա հայտնվելն ակնթարթորեն մեծ աղմուկ բարձրացրել եւ քիչ էր մնում հանգեցներ հրմշտոցի։ Գոմեսը չի գնահատել իր անվտանգությության աշխատակիցների նման աշխատանքը, ինչի համար Սելենան զայրացել է նրանց վրա։
Սակայն կա եւս մեկ վարկած՝ իբր Սելենան զայրացել է անվտանգության աշխատակիցների վրա, քանի որ ագրեսիվ կերպով կանգնեցրել է երկրպագուհուն, ով փորձում էր խոսել նրա հետ։ Ինչ էլ որ եղել է, գլխավորն այն է, որ զոհեր եւ վիրավորներ չկան։ Բայց մենք կցանկանայինք տեսնել Սելենայի ճիչերով, ավելի ճիշտ՝ երգերով, գոնե բեմում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ