Հնդիկ պաշտոնյան դատարկել է ջրամբարը՝ հեռախոսը հանելու համար. նա դրա հմար ազատվել է աշխատանքից
Հնդկաստանում պետական պաշտոնյան, ով ջրամբարը դատարկել է սելֆի անելիս գցած հեռախոսը վերցնելու համար, աշխատանքից ազատվել է, հայտնում է CNN-ը։
Չորս օրվա ընթացքում նա ավելի քան 2 միլիոն լիտր ջուր է դուրս մղվել Պարալկոտի ջրամբարից, որպեսզի ջրի հատակից հանեն Samsung հեռախոսը, որը պատկանում էր տեղի սննդի տեսուչ Ռաջեշ Վիշվասին:
Վիշվասը ընկերների հետ զբոսնելիս է եղել անցյալ կիրակի կեսօրին, երբ նրա հեռախոսը ձեռքից ընկել է ջուրը Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհվիթ նահանգի մի գեղատեսիլ վայրում:
Indian Express-ի կողմից հրապարակված տեսաուղերձում Վիշվասը նշել է, որ ինքը դիզելային պոմպ է վարձել՝ փորձելով վերադարձնել հեռախոսը, և որ դա արել է ստորաբաժանման աշխատակցից թույլտվություն խնդրելուց հետո:
Նա նաև ասել է, որ ջրամբարի մյուս մարդկանց խնդրել է փորձել հետ բերել հեռախոսը, սակայն նրանք չեն կարողացել հասնել, քանի որ ջուրը շատ է:
Իրադարձությունների նրա վարկածը հակասում է իր գործատուի վարկածին, ով նրան աշխատանքից ազատել է անօրինականության հիմքով` նշելով, որ նա միլիոնավոր լիտր ջուր է վատնել ուժեղ շոգի ժամանակ:
Նրա աշխատանքից հեռացման հրամանում, որը տեսել է CNN-ը, նշված է, որ Վիշվասը ջուրը ցամաքեցնելու թույլտվություն չի ստացել:
Այնուամենայնիվ, իր տեսաուղերձում Վիշվասը պնդում է, որ իր ցամաքած ջուրը պատնեշի վարարման հատվածից է և ամեն դեպքում «օգտագործելի վիճակում չէ»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ