Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը․ Արամ Ա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական ոգեշունչ պատգամ է հղել Մայիսի 28-ի առթիվ։ Նա նշել է, որ այս պայմաններում չէր կարող չանդրադառնար Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:
«Այսօր Հայաստանից եւ հատկապես Հայստանի իշխանություններից այնպիսի մոտեցումներ կլսենք, որոնց նկատմամբ մեր Սուրբ Աթոռը չի կարող լուռ մնալ: Հայաստանի իշխանության կողմի մենք պատրաստակամություն ենք լսում, հանձնառություն, ընդունելու Ադրբեջանի հողային ամբողջականությունը, արդյոք կմտածեն այս մոտեցման վտանգավոր հետեւանքների մասին: Արցախը լքված է, Հայաստանը կոչ է անում Արցախին եւ Ադրբեջանին բանակցելու իրար հետ: Նման կրավորական եւ անտարբեր մոտեցում Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը եւ նույնիսկ գոյությունը: Հայաստանից նաեւ լսում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարբերություն եւ անջատում դնել ազգային շահերի եւ պետական շահերի միջեւ, երեւույթ, որը դարձյալ անընդունելի է մեր ժողովրդի համար»,-ասաց նա:
Արամ Ա կաթողիկոսը ընդգծեց, որ չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին:
«Անկախությունը իրավունք չէ, աստվածատուր պարգեւ է եւ իրավունք, հետեւաբար ոչ մի ազգ իրավունք չունի անտեսելու ուրիշ ազգի ինքնորոշման իրավունքը: Արցախի ժողովուրդը 32 տարի առաջ իր ինքնիշխանությունը որոշել եւ հաստատել է, իր կեցվածքին միշտ ամուր է մնում: Հետեւաբար այսօր մենք պետք է անդրադառնանք՝ ինչ քէ նշանակում ազգային շահերը եւ պետական շահերը անջատել իրարից: Ազգային եւ պետական շահերը իրար հակադրելը ազզգային, քաղաքական հերետիկոսություն է»,-ասաց նա:
Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսքն ուղղելով արցաախցիներին, ասաց որ իրենք Արցախի հետ են, իրենց բոլոր կառույցներով եւ ժողովրդով. «Մենք Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի հետ ենք, այս է պատգամը մայիսքսանության նահատակների, մայիսքսանության սերունդների»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից