Էրդողանի հաղթանակը ինչպես կազդի հայ–թուրքական հարաբերություններին. Թուրքագետի պարզաբանումը
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակը ամբողջովին ազատ է արձակելու Թուրքիայի ձեռքերը տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից արդեն պարզ էր երկրորդ փուլի այս արդյունքը եւ Էրդողանը ընտրվելը անակնկալ չէր, չնայած քիչ տոկոսների տարբերությամբ։ «Երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակը գլխավորապես ապահովեց առաջին փուլում 5 տոկոս հավաքած Սինան Օղանը, ով իր ընտրողներին խորհուրդ տվեց ընտրել Էրդողանին եւ իհարկե վարչական ռեսուրսը, որն այս ընտրություններում տարածված երեւույթ էր»,– ասաց Իսպիրյանը։
Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, Էրդողանի հաղթանակը տարածաշրջանում ամբողջովին ազատ է արձակելու Թուրքիայի ձեռքերը, որը խիստ վտանգավոր է նաեւ Հայաստանի համար։
«Էրդողանի հաղթանակին օդ ու ջրի պես սպասող Ալիեւը փորձելու է ճնշումը մեծացնել Հայաստանի վրա՝ օգտագործելով Թուրքիայի գործոնը։ Իսկ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը կլինի ոչ սահուն եւ անորոշության մեջ, քանի որ Էրդողանը փորձելու է մաքսիմում զիջումներ կորզել Հայաստանից, մանավանդ որ հայկական կողմը անհիմն լավատեսությամբ դեռ փորձում է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Նեմեսիսի հուշարձանի տեղադրման հետ կապված Թուրքիայի քայլերը կարեւոր ահազանգ են Հայաստանի իշխանությունների համար, որ Թուրքան դեռ հեռու է Հայաստանին որպես բարեկամ ընդունելուց։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը պետք է լինեն խիստ զգուշավոր ու կշռադատված, այլապես հետեւանքները անդառնալի կլինեն տարածաշրջանում նման զարգացումների համատեքստում»,– ամփոփեց Իսպիրյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում