Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրում դեֆոլտ չի լինի, իսկ բանակցությունները Կոնգրեսի հետ ընթանում են բյուջերի պարամետրերի շուրջ։
ԱՄՆ-ն, ֆինանսների նախարարության հրապարակային գնահատականների համաձայն, կարող է արդեն հունիսի սկզբին ի վիճակի չլինել սպասարկել իր ֆինանսական պարտավորությունները, եթե օրենսդիրները չարտոնեն ընդլայնել փոխառությունների սահմանաչափերը։
«Բոլորը համաձայնել են, որ դեֆոլտ չի լինի... Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ բանակցություններում, որոնք վարում ենք Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի հետ, խոսքն այն մասին է, թե ինչպիսին կլինեն բյուջեի ուրվագծերը, ոչ թե դեֆոլտի մասին»,- ասել է Բայդենը գեներալ Չառլզ Բրաունին որպես Շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար ներկայացնելու ժամանակ։
Ներկայացուցիչների պալատում գերակշռող հանրապետականները պարտքի շեմի բարձրացման դիմաց պահանջում են դաշնային բյուջեի ծախսերի զգալի կրճատում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ