Արցախում ջրի աննախադեպ սակավության պատճառով ՀէԿ-երը չեն կարողանում բավարար էլեկտրաէներգիա արտադրել
Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով, ուստի սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց:
Այդ մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հովհարային անջատումները կիրականացվեն 3 խմբով:
Ըստ այդմ 1-ին խմբում ընդգրկված է Ասկերանի շրջանը, 7, 15,19,17,13,28,29,30,27,26,10,25 քաղաքային օդային գծերը, 2-րդ խմբում՝ Մարտունու շրջանը, 6,19,12,14,16 քաղաքային օդային գծերը, իսկ 3 խմբում՝ Մարտակերտի շրջանը, 1,4,5,11,18,3,2 քաղաքային օդային գծերը:
«Օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով»,-հավելել են ընկերությունից՝ հրապարակելով նաև հովհարային անջատումների նոր ժամանակացույցը:
Մայիսի 26-ի ժամանակացույցի համաձայն՝ հովհարային անջատումներ կլինեն 1-ին խումբ՝ ժամը 07։00-ից մինչև 09։00-ն, 13։00-15։00-ն, 19։00-21։00-ն, 2-րդ խումբ՝ ժամը 09։00-11։00-ն, 15։00-17։00-ն, 21։00-23։00-ն, իսկ 3-րդ խումբ՝ ժամը 11։00-13։00-ն, 17։00-19։00, 23։00-01։00-ն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից