Քըլըչդարօղլուն 1 մլն լիրա արժողությամբ դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ
Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերի հետ։
Վերոնշյալ հոլովակի մասին Էրդողանն օրեր առաջ հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ խոսել է՝ նշելով. «Քըլըչդարօղլուն Քանդիլում գտնվողների հետ վիդեոներ է նկարել։ Բայց ասում է մոնտաժ է, սա է, նա է․․․»։
Ավելի ուշ ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ հոլովակը կեղծ է, և իրական տարբերակը տեղադրվեց, որտեղ Քըլըչդարօղլուն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների հետ կոչ է անում ձայն տալ իրենց։
Ջելալ Չելիքը նշել է, որ դատը շահելուց հետո ստացված գումարը նպատակադրվել են ուղղել շեհիդների (նահատակ) երեխաների համար կրթաթոշակ տրամադրելուն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում