Մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը հասանելի է. Պետքարտուղարությունը՝ մոսկովյան հանդիպման մասին
Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:
«Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:
«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», — հավելել է Միլլերը:
Երեկ՝ մայիսի 25-ին, Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում