ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների պահպանում․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների պահպանում, որոնք սահմանափակում են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Կարեւոր է, որ Վրաստանն առաջնորդվի ժողովրդավարական արժեքներով, որոնց մենք բոլորս հավատում ենք։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից ակնկալում ենք պատժամիջոցների պահպանում, որոնք Ռուսաստանի համար բարդացնում են Ուկրաինայի դեմ նրա զավթողական պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը»,-ասել է Սթոլթենբերգը:
Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքն աջակցում է Վրաստանին արդեն երկար տարիներ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման հարցում։
Բրյուսելի ամենամյա համաժողովի ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանի նման երկրները փորձում են դիմակայել ռուսական ագրեսիային: Հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում որոշում է կայացվել ավելացնել օգնությունն այդ երկրների համար, եւ Վրաստանն առավել ցայտուն օրինակ է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում