3 մետր բարձրությամբ բրոնզե սարդը աճուրդային նոր ռեկորդ է սահմանել
3 մետր բարձրությամբ բրոնզե սարդը աճուրդային նոր ռեկորդ է սահմանել, հայտարարել է Sotheby's-ը։
Լուիզա Բուրժուայի՝ 1996 թ-ին արված «Սարդը» քանդակը, որն ունի ավելի քան 3 մ բարձրություն եւ 5 մ լայնություն, վաճառվել է 32,8 միլիոն դոլարով։
Բուրժուայի աշխատանքի համար աճուրդում նոր ռեկորդ է սահմանվել: Ֆրանսա-ամերիկացի նկարչի սարդանման ստեղծագործություններից միայն չորսն են երբեւէ հայտնվել աճուրդում: 2019 թվականի մայիսին եւս մեկը վաճառվել է 32,1 միլիոն դոլարով:
Բուրժուան, ով մահացել է 2010 թվականին, 98 տարեկանում, իր սարդերը սկսել է ստեղծել 80 տարեկանից հետո, սակայն բարձրահասակ արարածները դարձել են նրա ամենահայտնի ստեղծագործությունները։
Այս շարքի քանդակները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ առաջատար թանգարաններում, ներառյալ Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը, Օտտավայի Կանադայի ազգային պատկերասրահը, Նյու Յորքի Dia Beacon-ը եւ Լոնդոնի Tate Modern-ը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ