Վան Նիստելռոյը հեռացել է «ՊՍՎ Էյնդհովենից»
Ռուդ վան Նիստելռոյը հեռացել է «ՊՍՎ Էյնդհովենի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
«Վան Նիստելռոյը հայտնել է, որ իր կարծիքով՝ ակումբում շատ քիչ է ստանում աջակցություն, որպեսզի կարողանա շարունակել աշխատանքը։ Անմիջապես դրանից հետո նա խաղացողներին եւ աշխատակիցներին հայտնել է հեռանալու մասին։
ՊՍՎ-ն ափսոսում է Վան Նիստելռոյի որոշման համար եւ շնորհակալ է նրան Նիդեռլանդների գավաթի խաղարկությունում եւ Սուպերգավաթում հաղթանակների համար»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրությունում։
46-ամյա հոլանդացի մասնագետն անցած ամռանն էր գլխավորել «ՊՍՎ Էյնդհովենը»։ Նիդեռլանդների առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը 72 միավորով երկրորդ տեղում է։ Չեմպիոնի կոչումը նվաճել է «Ֆեյենորդը», որն ունի 82 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից