Լատվիայում ստորագրահավաք են անցկացնում նախկին նախագահներին պետության հաշվին պահելը դադարեցնելու համար
Լատվիայում ստորագրահավաք են անցկացնում հանրապետության նախկին նախագահներին պետության հաշվին պահելը դադարեցնելու համար, հաղորդում է LSM-ը: Պորտալի տեղեկություններով՝ համապատասխան հանրագիրը հայտնվել է Manabalss կայքում եւ արդեն հավաքել է ավելի քան 8 հազար ստորագրություն:
Նշվում է, որ «Դադարեցնել ժողովրդի փողերն օգտագործել նախկին նախագահներին պահելու համար» անվանումով նախաձեռնությանը մնացել է 2 հազարից քիչ ձայն հավաքել, որպեսզի քննարկվի Լատվիայի Սեյմում։
«Այսօր ուսուցիչների, բժիշկների գումարը չի բավականացնում։ Իսկ ահա այդ նախագահներն այդքան փող են վատնում բնակարանների եւ այլնի վրա։ Առավել եւս, որ նրանք բոլորն ինքնուրույն են, այնքան թոշակ են ստանում, որի մասին միայն կարելի է երազել»,-ասել է նախաձեռնության հեղինակ Վադիմ Կիսլովը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ